ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)։ Այս մասին ասվում է ԵԶԲ-ի ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Այս պայմաններում մեծանում է 2025 թվականի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը», – նշվում է ուսումնասիրության մեջ։

ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերին Հայաստանում գնաճը կազմել է 1,5% տարեկան կտրվածքով` մեկ ամիս առաջ գրանցված 1,4%-ից հետո:

«Սննդամթերքը արունակել է թանկանալ՝ դեկտեմբերին 2.0% տարեկան կտրվածքով՝ մեկ ամիս առաջ գրանցված 1.7%-ից հետո: Դեկտեմբերին ծառայությունների գների աճը պահպանվել է տարեկան 2,5%–ի մակարդակում (մեկ ամիս առաջ գրանցվել է 3%)։ Ոչ պարենային սեգմենտում դեզինֆլյացիան դանդաղել է (տարեկան 1,8%՝ մեկ ամիս առաջ  գրանցված 2,1%-ից հետո)»,- ասվում է մակրովերլուծության մեջ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից. Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%։

Թվեր և կանխատեսումներ գնաճի վերաբերյալ

Հայաստանի 2025 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվել է 3% (±1%)։ Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1,4%։ Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գնաճը ակնկալվում է 3,9-3,2 տոկոսի սահմաններում, 2026թ․-ի կանխատեսումը 4,2-3,8 տոկոս է, 2027 թ․–ին՝ 4%.

Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2025 թվականին Հայաստանում գնաճը կկազմի 3,5 տոկոս, իսկ 2026 թվականին՝ 4 տոկոս։ ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2025 թվականին Հայաստանում գները կբարձրանան 3,7 տոկոսով։ Ըստ ԱԶԲ-ի կանխատեսումների՝ 2025 թվականին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 2,5 տոկոս։ ԵԱԶԲ-ն 2025 թվականի արդյունքում ակնկալում է, որ գնաճը Հայաստանում կկազմի 3,1%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img