Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ապահովել է շուրջ 363 մլրդ դրամի շահույթ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2024թ․-ի ընթացքում բանկային համակարգն ապահովել է շուրջ 363 մլրդ դրամի շահույթ, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ)։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ՀԲՄ–ից, Հայաստանի բանկային համակարգը 2023թ․–ի արդյունքում ապահովել է մոտ 230մլրդ դրամի շահույթ, ինչը 9,2%–ով պակաս է 2022թ․–ից։

Ընթացիկ հաշվետվության համաձայն, համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 300 մլրդ դրամով (20%-ով)` կազմելով 1 779 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ շուրջ 1 838 մլրդ դրամով (20%-ով)՝ կազմելով 11 023 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 1 253 մլրդ դրամով (25%-ով)՝ կազմելով 6 277 մլրդ դրամ։

Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 918 մլրդ դրամով (17%-ով)` կազմելով 6 431 մլրդ դրամ։

2024թ․–ի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 18 առևտրային բանկ։ (1 դոլարը՝ 398,74 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img