ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկի` գնման գին` 16345.92 (-538.07), բացթողնման գին` 17767.30 (-584.86), արծաթ` գնման գին` 256.54 (-9.33), բացթողնման գին` 278.85 (-10.14), պլատին` գնման գին` 17201.05 (-839.21), բացթողնման գին` 18696.79 (-912.19), պալադիում` գնման գին` 8487.01 (-671.95), բացթողնման գին` 9225.01 (-730.38):-0-