Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jul 18, 2013

IFC–ին «Ֆինքա» ՈՒՎԿ–ին 4 մլն դոլարի վարկ կտրամադրի միկրոբիսնեսներիր և ՄՓՁ սուբյեկտների ֆինանսավորմանը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Financial Corporation – IFC) «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի վարկ 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին և ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով, հայտնում է IFC–ի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 18–ին 410,41 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 18-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410.41 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 18–ին 410,64 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 18-ի արդյունքներով, հուլիսի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,34 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,64 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Fitch–ը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի վարկանիշները

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է խոշորագույն ֆրանսիական բանկերի երկարաժամկետ վարկանիշները։ Ինչպես ասվում է Fitch–ի պաշտոնական հաղորդագրության մեջ, նվազումն անդրադարձել է Credit Agricole, Societe Generale, Groupe BPCE, Dexia և Dexia Credit Local բանկերին։ Դրանց վարկանիշները նվազեցվել են մեկ աստիճանով` «А+»–ից դարձնելով «А», գրում է РБК–ն։

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Ճապոնիայից և ՉԺՀ–ից ստացված նորությունների հիման վրա

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` հուլիսի 18–ի առուվաճառքները տարբեր ուղղություններով են բացել` հունիսի 10–11–ն ընկած ժամանակահատվածում դրամական քաղաքականության վերաբերյալ Ճապոնիայի Բանկի նիստի արձանագրությունների հրապարակման և ՉԺՀ–ից ստացված նորությունների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստանում ոսկու գնման գինը վեց ամսվա ընթացքում նվազել է 17,9%–ով` մեկ գրամի դիմաց մինչև 16 345,92 դրամ

Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17,9%–ով կամ 3584,58 դրամով մեկ գրամի դիմաց` հունիսի վերջին կազմելով 16345,92 դրամ մեկ գրամի դիմաց։

Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ԴՊՀ ղեկավարի ելույթից հետո

Չորեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է`կոնգերսի առջև ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեի ելույթից և «Բեժ գրքի» հրապարակումներից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Միկա Ցեմենտ» գործարանը վերագործարկվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆինանսավորմամբ

«Միկա Ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՌԵՍՈ»–ն կապահովագրի վրացական «Ինտերկոնտինենտալ» տուրիստական ընկերության հաճախորդներին

Աշխարհի առաջատար երկրներում գործունեություն ծավալող և բազմամյա փորձ ունեցող վրաստանյան հայտնի «Ինտերկոնտինենտալ» տուրիստական ընկերության թեժ առաջարկներ է ներկայացրել հայաստանյան շուկայում, որոնց համար որպես էքսկլյուզիվ ներկայացուցիչ հանդես կգա «Էկզոտուր» տուրիստական գործակալությունը։