«Միկա Ցեմենտ» գործարանը վերագործարկվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆինանսավորմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Միկա Ցեմենտ»  գործարանի աշխատանքը վերականգնվել է` շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Բանկի կողմից ֆինանսավորում է տրամադրվել` ընկերության կրեդիտորական պարտքերի կատարման նպատակով, այդ թվում` բնական գազի, աշխատավարձերի  և այլ պարտքերի մարման, ինչպես նաև սարքավորումների կարգավորման և «Միկա Ցեմենտ» գործարանի գործարկման և շահագործման համար այլ ծախսերի իրականացման նպատակով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը,  «ՎՏԲ-Հայաստան Բանկը» համագործակցում է «Միկա Ցեմենտի» հետ արդեն շատ տարիներ, «և մենք ուրախ ենք, որ Բանկը նպաստել է Հայաստանի արդյունաբերության հսկաներից մեկի աշխատանքի վերականգնմանը»։

«Մեր նպատակն է վերագործարկել ցեմենտի արտադրությունը, օգնել գործարանին անցում կատարել որակյալ ցեմենտի արտադրության ու ծավալների առավել բաձր մակարդակի: Կարելի է հուսալ, որ մեր գործընկերական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան»,– ասել է նա։

«Միկա Ցեմենտ» գործարանը մասնագիտացված է 10 տեսակի պորտլանդցեմենտի արտադրության գործում: Գործարանի արտադրանքը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ կովկասյան տարածաշրջանում, Իրանում և Իրաքում, Եվրոպայում և Ռուսաստանում:
ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։

ՎՏԲ–Հայաստան բանկը թողարկած միջազգային քարտերի քանակով շուկայի առաջատարն է։ Բանկը սեփական պրոցեսինգային կենտրոն ունի, որը Հայաստանի քարտային շուկայում մրցակցային առավելություն է ապահովում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img