«ՌԵՍՈ»–ն կապահովագրի վրացական «Ինտերկոնտինենտալ» տուրիստական ընկերության հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի առաջատար երկրներում գործունեություն ծավալող և բազմամյա փորձ ունեցող վրաստանյան հայտնի «Ինտերկոնտինենտալ» տուրիստական ընկերությունը թեժ առաջարկներ է ներկայացրել հայաստանյան շուկայում, որոնց համար որպես էքսկլյուզիվ ներկայացուցիչ հանդես կգա «Էկզոտուր» տուրիստական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «ՌԵՍՈ» հայկական ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունը, վերջինս «Ինտերկոնտինենտալ» տուրիստական ընկերության հետ համագործակցության շրջանակներում ճամփորդության մեկնողների համար առաջարկում է եզակի փաթեթներ, որոնցում ներառված կլինի աջակցության ապահովագրության պայմանագիր «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ:

Սույն թվականի հուլիսի 16-ին «Բեստ Վեստեռն Կոնգրես»-ի հանդիպումների սրահում տեղի ունեցած «ՌԵՍՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի ներկայացուցիչների և մի քանի տասնյակի հասնող հայկական և վրացական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում իր ելույթի ընթացքում «ՌԵՍՈ»-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց թե՛ արտասահմանում ճանապարհորդության մեջ գտնվող անձանց համար նախատեսված աջակցության ապահովագրության ծրագիրը իր EASY, COMFORT և VIP փաթեթներով, թե՛ ՀՀ տարածքում ճանապարհորդության ապահովագրության ծրագիրը` նախատեսված օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Հանդիպումը բարձր գնահատվեց մասնակիցների կողմից, քանի որ հնարավորություն ընձեռվեց մանրամասն ծանոթանալ «Ինտերկոնտինենտալ»-ի թեժ ակցիաներին, ինչպես նաև «ՌԵՍՈ»-ի առաջարկներին և առավելություններին:

«Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ-ին: Նույն թվականի նոյեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից ստացել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա: «Ռեսո» ԱՓԲԸ–ն հանդիսանում է «Ռեսո խմբի» անդամ:

«Ռեսո խումբ»-ը ստեղծվել է 2004 թվականին և ներառում է ավելի քան 30 կազմակերպություն, որոնք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում են ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտներում:

2013թ.–ի առաջին եռամսյակում ընկերության ակտիվները կազմել են մոտ 8,2 մլրդ դրամ, պարտավորությունները` 6,6 մլրդ դրամ, կապիտալը` 1,59 մլրդ դրամ, հարկային մարմինների զուտ շահույթը` 18,9 մլն դրամ ($1- 410,30 դրամ է). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img