ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը հուլիսի 24–ի գործարքներով կազմել է 410.60 դրամ մեկ դոլարի դիմաց։
«ԱՌԿԱ» գործակալությանը Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 3.8 մլն դոլարի (շուրջ 1.56 մլրդ դրամ) 22 գործարք: Միաժամանակ հուլիսի 24–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել:
Հուլիսի 24–ի արդյունքներով միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 410,33 դրամ, €1 – 542,99 դրամ.-0-