Tue, 11 March
15.1 C
Yerevan
USD: 394.73 RUB: 4.48 EUR: 428.64 GEL: 142.25 GBP: 510.03
spot_img

Daily Archives: Oct 29, 2013

ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 29–ին կազմել է 405,54 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հոկտեմբերի 29–ին ՀՀ դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 28–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,22 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել 405,54 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ՀՀ տասներկու վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` III եռամսյակում 3,4 մլրդ դրամ վճարելով պետբյուջե

Հայաստանի տասներկու վարկային կազմակերպություններ 2013թ.–ի երրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով շուրջ 3,4 մլրդ դրամ, տեղեկացվում է ՊԵԿ–ի կայքում։

Ազգային հիփոթեքային ընկերությունը 1 մլրդ դրամի չափով պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում

Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) հոկտեմբերի 24–ին 1 մլրդ դրամի չափով զեղչատոկոսային պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում, երեքշաբթի հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել առցանց գործառնություններ Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այժմ կարող են կատարել առցանց գործառնություններ Բանկի գործառնական ժամերի ընթացքում (ամեն աշխատանքային օր ժամը 09:30-17:30), իսկ այլ ժամերին արված գործարքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:30, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՌԴ–ում ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսը արտոնություններ և զեղչեր կունենա

Պետական դումայում առաջարկում են իրավական հիմքեր մշակել ազգային բիզնեսի կարգավիճակ տրամադրելու համար։ «Ռուսաստանի Դաշնությունում ազգային բիզնեսի կարգավիճակի մասին» դաշնային օրենքի նախագիծն ուղղվել է ստորին պալատի քննարկմանը։ Փաստաթղթի նպատակն «ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսի» համար պետական երաշխիքներ ապահովելն է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ բացատրեց այն պատճառները, որոնց համաձայն Հայաստանի դիրքը նվազել է Doing Business-2014 ամենամյա վարկանիշում։

Մոսկովյան բորսան 2013 թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ցուցիչի հաշվարկ է սկսում

Մոսկովյան բորսան 2013թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ճյուղային ցուցիչի հաշվարկ է սկսում։ Այդ մասին ասվում է բորսայի հաղորդագրության մեջ։

Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։