Sat, 12 July
30.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ապրիլին Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակիցների, այդ թվում՝ բանկային և վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների՝ քննարկելու թվային փոխակերպման և բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

Քննարկման հիմնական թեմաներն են՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներ, բլոկչեյն, ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi),  ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացում, ինչպես նաև ֆինտեխ լուծումներ բրոքերային և ապահովագրական ծառայություններում: Խոսնակների թվում են Ստեֆան Լուկասը (FinTech Armenia), Ուրս Բոլտը (The Banking Academy), Ռուբեն Ինջիկյանը (Webster University Geneva Campus), Տակեշի Կիտոն (Elevandi Japan), Մեսրոպ Հակոբյանը (Յունիբանկ), Շալվա Մելաձեն (KWIKPAY), Սեյրան Սարգսյանը (UBPay), Սերգեյ Լյալինը (Cbonds), Պեգոր Փափազյանը (Թումո):

Համաժողովին մասնակցությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու շուկայի առաջատարների ռազմավարությանը, որը կարող է բեկում մտցնել բիզնեսում։

Ինտենսիվ քննարկումները, արդիական ծրագիրը, մշակութային բազմազան միջոցառումները և ակտիվ նեթվորքինգը բարենպաստ պայմաններ են ստեղծում կարծիքների փոխանակման համար։

Մինչև մարտի 15-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար: Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել fintech360.io կայքում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img