ՀՀ տասներկու վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` III եռամսյակում 3,4 մլրդ դրամ վճարելով պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տասներկու վարկային կազմակերպություններ 2013թ.–ի երրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով շուրջ 3,4 մլրդ դրամ, տեղեկացվում է ՊԵԿ–ի կայքում։

Վարկային կազմակերպությունների վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղիղ հարկերը կազմել են 85,2 տոկոս կամ շուրջ 2,9 մլրդ դրամ։

Վարկային կազմակերպություններին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0,7 տոկոսը։

ՊԵԿ–ի հրապարակած ցուցակում վարկային կազմակերպությունների շրջանում բյուջե կատարած վճարումների ծավալով առաջատարի դիրքերում են «Ֆինքան» (761,3 մլն դրամ` 116–րդ տեղ), «Արեգակը» (599,5 մլն դրամ` 144–րդ տեղ), «ԱԳԲԱ Լիզինգը» (457,3 մլն դրամ` 183–րդ տեղ), «Նորվիկը» (354,7 մլն դրամ` 222–րդ տեղ), «Կամուրջը» (322,7 մլն դրամ` 247–րդ տեղ)։

Ցուցակում նաև ընդգրկվել են «ՍԵՖ–Ինտերնեյշնլ» (269,9 մլն դրամ` 297–րդ տեղ), «Ֆարմ Կրեդիտ» (129,6 մլն դրամ`582–րդ տեղ), «Բլես» (127,1 մլն դրամ` 598–րդ տեղ), Ազգային հիփոթեքային ընկերություն (116,8 մլն դրամ`633–րդ տեղ), «Բնակարան եիտասարդներին» (109,3 մլն դրամ` 681–րդ տեղ), «Էքսպրես–Կրեդիտ» (105,4 մլն դրամ` 700–րդ տեղ), «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» (97,7 մլն դրամ` 755–րդ տեղ) կազմակերպությունները

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013թ.–ի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 479,9 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 394,9 մլրդ դրամի դիմաց։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img