Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 18, 2014

Տեղի է ունեցել 1.5 մլրդ դրամի պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հայաստանի ֆինանսների նախարարությունը փետրվարի 18-ին ետ է գնել 1.5 մլրդ դրամի պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,30 կետով և 412,09 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 18–ի արդյունքներով, փետրվարի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,09 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում դոլարով և եվրոյով գործարքներ փետրվարի 18–ին չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ 2014 թվականի փետրվարի 18–ին չեն իրականացվել։ Այս մասին են վկայում NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Անելիք Բանկը Հայաստանում Call Center է գործարկել

Գործարկվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը (Call Center), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 2013թ. աճել են 24,3%` կազմելով 742,5 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2013 թվականին ներգրաված ժամկետային ավանդների ծավալն աճել է 24,3 տոկոսով կամ 145 մլրդ. դրամով` հասնելով շուրջ 742,5 մլրդ դրամի:

Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ. դեկտեմբերին կազմել են $644,7 մլն

Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի դեկտեմբերին կազմել են $644,7 մլն` 2012թ. դեկտեմբերի համեմատ նվազելով 11,9 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի դեկտեմբերի ամենամսյա տեղեկատուում։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի բանկերի մամուլի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել Ամերիաբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արարատբանկը, ՎՏԲ–Հայաստան բանկը և Անելիք բանկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային ծրագիր է առաջարկում ՀՀ բուժհաստատություններում աշխատող բժիշկներին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ՀՀ առողջապահության ոլորտի աշխատակիցներին օգտվել վարկավորման ձեռնտու պայմաններից, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից: