Անելիք Բանկը Հայաստանում Call Center է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործարկվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը (Call Center), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքներին վերաբերող ցանկացած հարցի պատասխանը ստանալ առանց Բանկ հաճախելու` ցանկացած աշխատանքային օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ը զանգելով 010 59 33 33 հեռախոսահամարով:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը, և այն տեղայնացրել մեր սպասարկման կենտրոնի համար»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նա միաժամանակ նշեց, որ կենտրոնի աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական որակավորում և կարող են սպառիչ պատասխանել հաճախորդների ցանկացած հարցի։

Նրա խոսքերով` Բանկում հետագայում ևս շարունակվելու են հաճախորդների սպասարկման որակը բարելավելուն և նրանց խնդիրներին առավել օպերատիվ լուծում տալուն ուղղված աշխատանքները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img