Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Feb 25, 2014

Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 2,4 տոկոսով` մեկ գրամի դիմաց կազմելով 16118,09 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքը փետրվարի 25–ի արդյունքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2,4 տոկոսով կամ 382,18 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16118,09 դրամ։

Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի հանգեցնի գնաճային ֆոնի լուրջ փոփոխության. ԿԲ

Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին չի հանգեցնի երկրում գնաճային ֆոնի լուրջ փոփոխության, ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2013 թ.–ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` ավելանալով 7,5 տոկոսով

Հայաստանի վարկային կազմակերպությունների (ՎԿ) զուտ շահույթը 2013 թ.–ին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` 2012 թ.–ի համեմատ ավելանալով 7,5 տոկոսով։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են ԱՌԿԱ գործակալության պատրաստած «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

Երևանում 2013 թ.–ին բնակարանների գների վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Երևանում բնակարանների գների վարկանիշը` Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թ.–ի տարեկան հաշվետվության հիման վրա։

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականն ավարտել են 933 մլն դրամ վնասով

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ.–ին իրենց գործունեությունն ավարտել են 933 մլն դրամ վնասով` 2012 թ.–ին գրանցված 525,4 մլն դրամի շահույթի համեմատ։ Այս մասին վկայում են տվյալները, որոնք ներկայացված են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ և ռուսական ռուբլու արժեզրկման սպասումներով

Հայկական դրամի արժեզրկման միտումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնային շտկումներով և ռուսական ռուբլու արժեզրկման սպասումներով, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ռուսաստանի բանկը կրկին բարձրացրել է արժութային միջանցքի սահմանները

Ռուսաստանի բանկը տեղափոխել է երկարժութային զամբյուղի (0,55 դոլար և 0,45 եվրո) լողացող միջանցքի սահմանները 5 կոպեկով դեպի վեր` մինչև 35,05-42,05 ռուբլի, ասվում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նյութերում։

«Ռոսնեֆտը» ՎՏԲ–ից և ԱՎՏՈՎԱԶ–ից հետո դադարեցրել է համագործակցությունը Fitch–ի հետ

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է «Ռոսնեֆտ» ընկերությունից վարկային բոլոր վարկանիշները հետ կանչելու մասին։