Երևանում 2013 թ.–ին բնակարանների գների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Երևանում բնակարանների գների վարկանիշը` Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թ.–ի տարեկան հաշվետվության հիման վրա։

Տվյալների համաձայն` մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 1 քառակուսի մետր բնակտարածքի միջին շուկայական ամենաբարձր գինը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում` 427 հազար դրամ։

Երկրորդ տեղում է Արաբկիր համայնքը, որտեղ 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինը նախորդ տարվա արդյունքում հասել է 355,1 հազար դրամ, երրորդ տեղում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանը` 1 քառակուսի մետրի դիմաց 281,9 հազար դրամ։

Վարկանիշում չորրորդ հորիզոնականն է զբաղեցրել Դավթաշեն վարչական շրջանը, որտեղ 1 քառակուսի մետրի գինը կազմել է 273,5 հազար դրամ։

Վարկանիշի հինգերորդ հորիզոնականում է Ավան վարչական շրջանը` բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի դիմաց 258,4 հազար դրամ ցուցանիշով։

Ավելի ցածր էին գները Շենգավիթ շրջանում` մեկ քառակուսի մետրի դիմաց 253,9 հազար դրամ, և դա մեծությամբ վեցերորդ ցուցանիշն է։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի 7–րդ հորիզոնականում  է Նոր–Նորք վարչական շրջանը` 1 քառակուսի մետրի դիմաց 249,8 հազար դրամով, 8–րդ հորիզոնականում է Էրեբունի վարչական շրջանը, որտեղ 1 քառակուսի մետրի գինը կազմել է 248,1 հազար դրամ։

Վարկանիշի 9–րդ հորիզոնականում է Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ բազմաբնակարան շենքում մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 246,6 հազար դրամ։

10–րդ հորիզոնականում է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանը` մեկ քառակուսի մետրի դիմաց 239,5 հազար դրամով։

Նախորդ տարվա արդյունքներով Երևանում ամենաէժան անշարժ գույքը կարելի էր ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը կազմում էր 150,9 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի միջին արժեքները 2013 թ.–ին, 2012 թ.– ի համեմատ, աճել են 5,4 տոկոսով` կազմելով 271,3 հազար դրամ` 257,3 հազար դրամի դիմաց։

Անշարժ գույքի պետական կադաստրի մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավթյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերից շատերում բնակարանների գների բարձրացման միտում է նկատվում, ինչի մասին վկայում են պետական կոմիտեի կողմից անշարժ գույքի շուկայում անցկացված ամենամսյա մոնիտորինգները։

Դավթյանը կարծում է, որ բնակարանների գների բարձրացման պատճառներից մեկը Հայաստանում գների աճն է, այդ թվում նաև շինարարական նյութերի գների աճը։ Միաժամանակ նա անհիմն է համարել որոշ բրոքերների կարծիքն այն մասին, որ Երևանում բնակարանների գները ձմռան ամիսներին նվազման միտում ունեն իսկ ամառը` հակառակը, բարձրացման միտում են գրանցում։

«Մեր կազմած ամենամսյա հաշվետվությունները ցույց են տալիս, որ բնակարանների գների աճը տեղի է ունենում աստիճանաբար և սեզոնային բնույթ չի կրում», – ասաց նա։

Մեկնաբանելով մայրաքաղաքում 2014 թ. փետրվար-մարտին անշարժ գույքի փոփոխությունների հնարավորությունը` Դավթյանը ենթադրեց, այս տարի Երևանում անշարժ գույքի գների աճի միտումը կպահպանվի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img