Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Apr 14, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,27 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 415,17 դրամ

Հայաստանի արժութային շուկայում հայկական դրամի նկատմամբ ապրիլի 14–ի արդյունքում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 11–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,27 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 415,17 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 14-ին աճել է 0.10%–ով և 1 դոլարի դիմաց կազմել է 415.25 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 14–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, ապրիլի 13–ի ցուցանիշի համեմատ աճել է 0.10 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 415.25 դրամ։

Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին ավելացել է 5,4 տոկոսով` հասնելով 339,8 հազար դրամի

Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի հունվարին, 2013 թ.–ի հունվարի համեմատ, ավելացել է 5,4%–ով` հասնելով 339 826 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 1.7%–ով` կազմելով 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց

Հայաստանում ոսկու գնման արժեքը ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմել է 16 109,94 դրամ մեկ գրամի դիմաց, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավել է 1.7 տոկոսով կամ 275,55 դրամով։

Հայաստանի ԿԲ-ն 500 մլն. դոլար ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 14-ին 500 մլն. դոլար ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը ծրագրում է 2014 թ.–ին ՓՄՁ վարկավորման պորտֆելը հասցնել 31 մլն դոլարի

«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանի հետ

Հայաստանի ԿԲ–ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում 3.1 մլն դոլար է վաճառել

Հայաստանի Կենտրոնական բանկը նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 3.1 մլն դոլար է վաճառել, իսկ մեկ շաբաթ առաջ գործարքներ չեն իրականացվել, ասվում է ԿԲ–ի կայքում։

ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` ապրիլի 14–ին, բացասական դինամիկա են ցուցադրել ուրբաթ ամերիկյան ֆոնդային ցուցիչների կրճատման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է Փրայմը։