Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին ավելացել է 5,4 տոկոսով` հասնելով 339,8 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի հունվարին, 2013 թ.–ի հունվարի համեմատ, ավելացել է 5,4%–ով` հասնելով 339 826 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` 334,5 հազար դրամ և հանքարդյունաբերության ոլորտում`  մոտ 306,5 հազար դրամ

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 88,6 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 96,3 հազար դրամ, բնակության և հասարակական սննդի կազմակերպությունները`100,6 հազար դրամ, այլ ծառայությունները` 101,1 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի հունվարին կազմել է 155 940 դրամ, ինչը 20,1 տոկոսով պակաս է 2013 դեկտեմբերի ցուցանիշից և 7 տոկոսով ավել է  2013 թ.–ի հունվարի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 188,3 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 109,9 հազար դրամ։ Երևանում հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան  169,9 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի փետրվարին կազմել է 156 653 դրամ ($381 կամ 13 435 ռուբլի), ինչը 0,5 տոկոսով ավել է հունվարի ցուցանիշից։($1 – 415,17 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img