Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը ծրագրում է 2014 թ.–ին ՓՄՁ վարկավորման պորտֆելը հասցնել 31 մլն դոլարի

«ԱՌԿԱ» գործակալության բացառիկ հարցազրույցը Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանի հետ

– Այսօր բանկերի մեծ մասն ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների վարկավորմանը, ձեր Բանկը բացառություն չէ։ Ավելին` այն բանկային համակարգի առաջատարներից է այդ վարկատեսակի մասով։

Մ.Թորոսյան – Դուք ճիշտ եք, մեր Բանկն իր համար փոքր և միջին բիզնեսի վարկավորումը ռազմավարական առումով կարևոր ուղղություն է համարում, դա 2014-2016 թվականների մեր զարգացման ծրագրում է ընդգրկված։

Նախորդ տարի մենք զգալիորեն ավելացրել ենք ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով, ՓՄՁ վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10 տոկոսը։ Փոքր և միջին բիզնեսի վարկային պորտֆելի ավելացումը շարունակվում էր նաև Համաշխարհային Բանկի ծրագրի մասնակցության շրջանակում։

Արդեն հիմա մենք կարող ենք տնտեսության բոլոր ճյուղերով մինչև 7 տարի ժամկետով ինչպես դրամային, այնպես էլ դոլարային վարկեր տալ տարեկան 11-13 տոկոս դրույքաչափով։

2013 թվականին ՓՄՁ պորտֆելը կազմել էր 21 մլն դոլար, մինչև 2014 թվականի ավարտը ՓՄՁ–ի զարգացմանը ծրագրվում է ուղղել ևս 10 մլն դոլար։

– Եթե համեմատեք մյուս բանկերի առաջարկների հետ, ինչպե՞ս եք գնահատում ձեր պրոդուկտների շարքը։ Մե՞ծ է մրցակցությունը։

Մ.Թորոսյան – Նախևառաջ, համեմատությունը վարկերի տրամադրման պայմանների մեջ է, քանի որ մրցապայքարի խստացման պայմաններում վարկի տրամադրման ձևաչափը ցանկացած բիզնեսի զարգացման հիմնական պայմաններից մեկն է։ Ձևաչափը դա ժամկետն է, տոկոսադրույքը, արտոնյալ ժամկետը, այլ օժանդակության հնարավորությունը, այդ թվում` հաճախորդներին խորհրդատվական ծառայություններ մատուցելը և այլն։ Բանկերի դերն այդ գործընթացում ոչ միայն վարկառուի ֆինանսական սպասարկման ծախսերի օպտիմալացումն է, այլ նաև բիզնեսում ներդրումների հետ կապված, դրա զարգացման ընդհանուր ծախսերի օպտիմալացումը, ռիսկերի գնահատումը և այլն։

Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա այսօր այն շատ մեծ է, գրեթե բոլոր բանկերը ՓՄՁ են վարկավորում և ՓՄՁ–ի վարկավորման միջազգային ծրագրերի մասնակիցներ են։ Միակ բանը, ինչով մենք կարող ենք տարբերվել դեպի այս կամ այն կողմ, դա, ինչպես արդեն ասել եմ, վարկերի տրամադրման պայմաններն են, սպասարկման որակն ու արագությունը։ Նաև շատ կարևոր է հաճախորդների հետ հարաբերությունների անկեղծությունը։ Համաձայնեք, որ եթե հաճախորդն իմանա, որ բանկում նրան ավելի արագ վարկ կտրամադրեն, առանց քաշքշուկի, առանց վազելու տարբեր կաբինետներով, ապա, անշուշտ, հենց այդ բանկը կընտրեն։

Մեր բանկում վաղուց գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, երբ հաճախորդին սպասարկում է մեկ մասնագետ, և նա ազատված է հերթերում երկար ժամանակ կանգնելուց և նյարդայնանալուց։ Բացի այդ, ոչ պակաս կարևոր է վարկի հայտի դիտարկման ժամկետի գործոնը։ Մեր բանկում այն կազմում է 7-12 օր։ Բանկում գործում է նաև վարկերի տրամադրման պայմանների ճկուն մոտեցում ինչպես ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքի տեսանկյունից։

– Եթե խոսենք 2013 թվականի արդյունքների մասին` ավելացե՞լ է,  արդյոք, բանկի փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների թիվը։

Մ.Թորոսյան – Վարկավորումը կատարվում է տնտեսության բոլոր ճյուղերով, մասնավորապես, առևտուր, հանրային սնունս, ծառայություններ և արտադրություն։ 2013 թվականի ավարտին վարկեր են ստացել ՓՄՁ շուրջ 140 ձեռնարկություններ։ Դրանք հիմնականում առևտրի ոլորտի ձեռնարկություններ են, բայց դրանք այսօր մեզ համար առավել շահութաբեր և վարկունակ են։ Բայց վերջին տարիներին ավելի հաճախ են վարկավորվում արտադրող ձեռնարկությունները, և դա ողջունելի է, որովհետև ՓՄՁ վարկավորման ծրագրի վերջնական նպատակն արտադրողներին օժանդակելն ու տնտեսության արտադրական ոլորտն առողջացնելն է, այդ թվում` արտահանման կողմնորոշմամբ ձեռնարկությունները։

– Ապահովման և երաշխավորի ո՞ր ձևն է Բանկի համար առավել օպտիմալ։

Մ.Թորոսյան – ՓՄՁ վարկունակությունը գնահատելիս մեզ համար առավել կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը, ինչպես նաև հենց բիզնեսի շահութաբերությունը, իսկ այնուհետև` այն գրավը, որը նա առաջարկում է։

– Բանկը ծրագրու՞մ է մինչև տարեվերջ նվազեցնել վարկերի տոկոսադրույքները։ Վարկային դրույքաչափի ձեր կանխատեսումը մինչև 2014 թվականի վերջ։

Մ.Թորոսյան – Մեր կանխատեսումներով, 2014 թվականին վարկավորման ծավալների աճը կպահպանվի, նույնիսկ մի փոքր կավելանա տարվա երկրորդ կեսին։ Ինչ վերաբերում է դրույքաչափերին։ Երկրորդ եռամսյակի սկզբին վարկերի դրույքաչափերն արդեն նվազեցվել են 1-2 տոկոսով, և դրանց հետագա նվազում այս տարի չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է դեպոզիտներին, ապա դրամային դեպոզիտներով կարող է կեստոկոսանոց ոչ մեծ աճ գրանցվել։ Իսկ դոլարային դեպոզիտներում, հակառակը, կարող է 0.5–տոկոսանոց կրճատում դիտվել։ Այսպիսին է իմ կանխատեսումը։

-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել  

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձանագրում է փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտի նկատմամբ պահանջարկի կայուն աճ

ԱՄՀ–ն 2026թ․–ին բարելավել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը՝ մինչև 5,3%

2025 թվականի հոկտեմբերին հիմնադրամը Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականի համար կանխատեսում էր 4,9% մակարդակում

Յունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Պարտատոմսերի արժեկտրոնի տոկոսադրույքը կազմում է 5.6% տարեկան, որը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ

ԱԶԲ–ն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարում է առանցքային  երկարաժամկետ ֆինանսավորման, ներդրումներ և կայուն աճի համար

Հայաստանի կապիտալի շուկան վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, ինչը նշանավորվել է մի շարք բարեփոխումներով՝ ուղղված շուկայական ակտիվության խորացմանը և տնտեսական դիվերսիֆիկացիայի աջակցմանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

ՀՀ արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 22-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ ապրիլի 21-ի համեմատ նվազել է 0.21 կետով՝ կազմելով 372.38 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img