Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ և կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար։

Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից և արդյունավետ գործիքներ:

Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։

Անժամկետ պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 09.09.2026թ.: Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։

Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ և դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:

Ներդրողները Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը www.unibank.am կայքից: 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img