Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մոտենում է հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է բոլորին հիշեցնելու երեխաների իրավունքների և բարեկեցության կարևորության մասին։

Բացի կարևոր խորհուրդ ունենալուց, սա նաև ժպիտների օր է։ Իսկ ի՞նչ նվիրել փոքրիկներին․ հավանաբար բոլորս էլ ունեինք խաղալիքներ, որոնք շուտ մոռացվել են, բայց ունենք առաջին անգամ ծնողների հետ խաղային ատրակցիոն նստելու հետ կապված վառ հիշողություններ։

Այս տարի Իդրամն ու IDBank-ը առաջարկում են նվիրել ոչ միայն պարզապես իրեր, այլև միասին անցկացրած ժամանակ։ 2026 թվականի մայիսի 28-ից հունիսի 14-ը ներառյալ՝ Idram&IDBank հավելվածով կատարելով QR վճարումներ մանկական զվարճանքի հետևյալ կենտրոններում, կստանաք մինչև 15% ակնթարթային idcoin (սակայն ոչ ավելի, քան 5000 idcoin արշավի ընթացքում՝ հարկումից հետո).

  •     Երևան Պարկ,
  •    Հաղթանակ զբոսայգի,
  •     Նավապետ Քիդի գանձերի կղզի,
  •     Մեջիք լենդ (Էրեբունի մոլի, Մեգամոլի, Մաշտոց 5-ի մասնաճյուղերում),
  •     Փլեյ Լաբ,
  •     Գեյմ Լաբ,
  •     Ալբի Լենդ։

Հիշեք, որ երեխաների համար լավագույն նվերը ձեզ հետ անցկացրած ժամանակն է։ Իսկ Իդրամը և IDBank-ը կօգնեն, որ այդ ժամանակը լինի հաճելի ու անակնկալներով լի։

Արշավի բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img