ՀՀ ԿԲ նախագահը նշել է ֆինանսական կայունության երկու հիմնական ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆինանսական կայունության համար առանձնացվում է երկու հիմնական ռիսկ. մեկը կապված է արտաքին գործոնների, մյուսը՝ ներքին գործընթացների հետ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

Նրա խոսքով՝ արտաքին ռիսկերի թվում շարունակում են առաջնահերթ մնալ համաշխարհային բարձր քաղաքական և տնտեսական անորոշության հետ կապված գործոնները։

«2026 թ․-ին Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունն առաջարկի զգալի բացասական շոկի պատճառ է հանդիսացել համաշխարհային տնտեսության համար՝ հանգեցնելով էներգակիրների գների կտրուկ աճի, ֆինանսական շուկաներում տատանողականության մեծացման և պետական պարտատոմսերի եկամտաբերության աճի»,- ասել է նա։

Այս պայմաններում, նշել է Գալստյանը, էապես աճել են համաշխարհային տնտեսական աճի դանդաղման և գլոբալ գնաճային միջավայրի ձևավորման ռիսկերը, որոնք մեծապես կախված են հակամարտության տևողությունից և հետագա էսկալացիայի հնարավոր մասշտաբներից։

«Գնահատականներ կան, որ եթե նույնիսկ այդ հակամարտությունն ավարտվի, մենք դեռևս մի քանի ամիս ապրելու ենք մի աշխարհում, որտեղ զգալու ենք այդ հակամարտության արդյունքները»,- պարզաբանել է նա։

 Ներքին զարգացումներից ածանցվող ռիսկերի շարքում էլ ԿԲ նախագահն առանձնացրել է տնտեսության վարկավորման բարձր աճի տեմպերով պայմանավորված վարկային ռիսկերի հնարավոր կուտակումը

«Մասնավորապես, վերջին տարիներին տնային տնտեսություններին և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի աճի բարձր տեմպերը կարող են ազդանշան լինել ոլորտում պարտքային բեռի մեծացման և դրանից բխող վարկային ռիսկերի կուտակման մասին»,- ընդգծել է Գալստյանը։

Այս կապակցությամբ նա նշել է, որ մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումներում կարգավորողը մշտապես շեշտում է ռիսկերի կառավարման նկատմամբ ողջամիտ մոտեցման անհրաժեշտությունը։

«Պետք չէ կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչ կատարվում է այսօր։ Պետք է նայել մի փոքր առաջ և գնահատել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում»,- ասել է ԿԲ ղեկավարը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հոկտեմբերի 5–11)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկել է գնաճի դինամիկան, կապիտալի շուկայի ակտիվությունը, բանկային պարտատոմսերի նոր տեղաբաշխումները և անդրսահմանային դրամական փոխանցումները: Ուշադրության կենտրոնում են գտնվել նաև պետական պարտքի պարամետրերն ու սոցիալական պարտավորությունների ֆինանսավորումը:

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img