Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/․  Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։

Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։

Տարիների ընթացքում Արամն  ընդլայնում է արտադրական ծավալները, համալրում արտադրությունն ու ավտոմատացնում ներքնակների պատրաստման ամբողջ գործընթացը։

Այժմ Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը պատրաստում է շուրջ 30 տեսակ ներքնակ` էկոնոմ դասից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև բազմատեսակ  անկողնային պարագաներ, վերմակներ  ու ծածկոցներ:

 Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին գործընկերներ են դառնում Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ էլ ընկերությունն ընդլայնվում է և արտադրությունը համալրում նորագույն հաստոցներով։

 «Ի սկզբանե որոշել էինք արտադրել փափուկ կահույքի համար նախատեսված զսպանակային համակարգեր, և այդ մի զսպանակի պատմությունից սկսվեց մեր բիզնեսն ու վերածվեց ներքնակների, անկողնային պարագաների ու նաև մահճակալների արտադրության։ Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները մեծանում էին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները։ Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ աշխատում ենք մինչև այսօր։ Տարիներ անց սկսեցինք համագործակցել նաև Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ էլ մի քանի հաստոց ձեռք բերեցինք»,- նշում է Royal Mattresses ընկերության տնօրեն Արամ Մնացականյանը։

 Royal Mattresses ընկերությունն այժմ ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img