Հայաստանի համախառն պետական պարտքը 2026թ․–ի հունիսի արդյունքում կազմել է 13․9 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համախառն պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 900.932 մլն դոլար՝ 2026 թվականի մայիսի 31-ի համեմատ ավելանալով 8.476 մլն դոլարով: Այս մասին ասվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում:

Ընդ որում, 2025 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմում էր 13 906.036 մլն դոլար:

Միևնույն ժամանակ, դրամային արտահայտությամբ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 5 116 377.2 մլն դրամ՝ մեկ ամսում ավելանալով 1 452.7 մլն դրամով: 2025 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմում էր 5 303 205.8 մլն դրամ:

Ընդհանուր պարտքի կառուցվածքում 13 892.560 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարության պարտքին (ամսական աճը՝ 8.424 մլն դոլարով), իսկ 8.373 մլն դոլարը՝ համայնքների պարտքին (ամսական աճը՝ 0.052 մլն դոլարով): Դրամային համարժեքով կառավարության պարտքը հունիսի արդյունքներով աճել է 1 434.4 մլն դրամով և կազմել 5 113 295.6 մլն դրամ, իսկ համայնքների պարտքն ավելացել է 18.2 մլն դրամով՝ հասնելով 3 081.6 մլն դրամի:

Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը (այդ թվում՝ արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթով պետական պարտատոմսերը) նվազել է 26.648 մլն դոլարով և 2026 թվականի հունիսի արդյունքներով կազմել 6 620.999 մլն դոլար, իսկ ներքին պարտքը (այդ թվում՝ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթով պետական պարտատոմսերը) աճել է 35.072 մլն դոլարով՝ հասնելով 7 271.561 մլն դոլարի: Ընդ որում, դրամային համարժեքով կառավարության արտաքին պարտքը նվազել է 10 605.6 մլն դրամով՝ հասնելով 2 436 924.9 մլն դրամի, իսկ ներքին պարտքն ավելացել է 12 040.1 մլն դրամով և կազմել 2 676 370.7 մլն դրամ:

Համայնքների պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը (այդ թվում՝ արտաքին վարկերն ու փոխառությունները) նվազել է 0.166 մլն դոլարով՝ հասնելով 7.961 մլն դոլարի, իսկ ներքին պարտքը (այդ թվում՝ ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը) աճել է 0.218 մլն դոլարով և հունիսի վերջին կազմել 0.411 մլն դոլար: Ընդ որում, դրամային համարժեքով արտաքին պարտքը նվազել է 62.1 մլն դրամով՝ հասնելով 2 930.3 մլն դրամի, իսկ ներքին պարտքն աճել է 80.3 մլն դրամով և հունիսի վերջին կազմել 151.4 մլն դրամ:

Կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 462.574 մլն դոլար (ամսական անկումը՝ 0.556 մլն դոլարով) կամ դրամային համարժեքով՝ 170 255.0 մլն դրամ (անկումը՝ 260.3 մլն դրամով):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img