ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով։ Պրոդուկտը նախատեսված է ընկերությունների ընթացիկ ու ներդրումային խնդիրների լուծման համար և առանձնանում է վարկային հայտը դիտարկելու արագությամբ։

«Էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության կամ գրավի մասնակի ապահովմամբ՝ 1-ից մինչև 60 ամիս ժամկետով։ Ֆինանսավորման գումարը կազմում է 500 հազ․ ՀՀ դրամից մինչև 20 մլն ՀՀ դրամ։ Տարեկան տոկոսադրույքը՝ 10% – 16% (փաստացի տոկոսադրույք՝ 12․7% – 20․92%)։

Վարկային միջոցները նախատեսված են տարատեսակ բիզնես խնդիրների լուծման համար՝ հիմնական և շրջանառու միջոցների համալրում, ինչպես նաև՝ գործող վարկերի մարում։

«Մենք տեսնում ենք ձեռնարկատերերի կայուն պահանջարկն արագ և հասանելի ֆինանսավորման նկատմամբ, որը հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել ընթացիկ խնդիրները և իրականացնել զարգացման ծրագրերը։ «Էքսպրես» վարկի պորտֆելի դրական դինամիկան վկայում է նման մոտեցման պահանջված լինելու մասին և հաստատում փոքր բիզնեսի համար ֆինանսավորման արագ հասանելիության կարևորությունը։ Բանկի համար սա նաև ուղենիշ է պրոդուկտային շարքի հետագա ընդլայնման գործում․ մենք ձգտում ենք տալ լուծումներ, որոնք հաշվի են առնում ձեռնարկատերերի իրական կարիքները և օգնում նրանց վստահորեն շարժվել առաջ»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկի վիճակագրության համաձայն՝ տվյալ վարկային պրոդուկտի վարկառուների 80%-ը մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործող ընկերություններն են, իսկ 20%-ը բաժին է ընկնում արտադրական ոլորտի ձեռնարկություններին։ Շուկայում երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող խոշոր ընկերությունները, որպես կանոն, նախընտրում են գրավով ապահովված վարկեր և ֆինանսավորման ավելի երկար ժամկետներ։

Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img