Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/․  Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2026 թվականի օգոստոսի 14-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով։

Այս տեղաբաշխման ընդհանուր ծավալը 2 մլն ԱՄՆ դոլար է։ Պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 8.25%։ Արժեկտրոնների վճարումները նախատեսված են կիսամյակային պարբերականությամբ։

Գլոբբինգի պարտատոմսերի առաջին երկու տրանշերը ևս տեղաբաշխել էր Կոնվերս Բանկը. տեղաբաշխումն ավարտվել էր վաղաժամկետ: Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղել է Հայաստանում և արտերկրում լոքերների ցանցի, ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանն ու թվային լուծումների կիրառմանը։

Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է. «Ուրախ էինք տեսնել, որ մեր պարտատոմսերի թողարկումն այսքան մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Մեզ համար հատկապես կարևոր էր, որ ներդրողների շուրջ 90%-ը ֆիզիկական անձինք էին: Սա ոչ միայն ֆինանսական արդյունք է, այլև Globbing-ի նկատմամբ ձևավորված վստահության կարևոր ցուցանիշ։ Նոր թողարկման միջոցով նախատեսում ենք ներգրավել լրացուցիչ միջոցներ՝ մեր զարգացման ծրագրերը շարունակելու և ընկերության հետագա աճը խթանելու նպատակով»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը կարևորել է բիզնեսի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացումը, ինչը ընկերություններին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել կապիտալի կառուցվածքը, իսկ ներդրողներին՝ ընդլայնել ներդրումային պորտֆելի հնարավորությունները։

Հրանտ Հակոբյանն ասել է. «Գլոբբինգի պարտատոմսերի առաջին տրանշի վաղաժամկետ տեղաբաշխումը ցույց տվեց, որ ընկերությունների հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ համադրվում է ներդրողների կողմից նման գործիքների նկատմամբ ձևավորված պահանջարկի հետ։ Կոնվերս Բանկն այսուհետ ևս շարունակելու է աջակցել բիզնեսին այս հարցում՝ թողարկումների միջոցով մեծացնելով բիզնեսին հասանելի ներդրումային գործիքների շրջանակը և նպաստելով կապիտալի շուկայի խորացմանը»:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին և Թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img