ԿԲ–ն ակնկալում է գնաճի վերադարձ թիրախային մակարդակին միջնաժամկետ հեռանկարում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կենտրոնական բանկն ակնկալում է գնաճի վերադարձ թիրախային մակարդակին միջնաժամկետ հեռանկարում, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճն ապրիլին տարեկան կտրվածքով կազմել է 5,3%՝ մարտի 4,5%-ի դիմաց։ Գնաճի թիրախային ցուցանիշը ՀՀ պետական բյուջեով սահմանված է 3% մակարդակում՝ ±1,5 տոկոսային կետ թույլատրելի շեղմամբ։

Գալստյանը նշել է, որ ԿԲ դրամավարկային քաղաքականության խորհրդի քննարկումների ընթացքում արդեն հնչում են կարծիքներ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ բարդությունը գնաճի վրա ազդող գործոնների՝ առաջարկի և պահանջարկի համախմբի գնահատման մեջ է։

«Եթե դա պայմանավորված է առաջարկով, ապա բնականաբար, մենք պետք է լինենք ավելի զգոն և համբերատար։ Եթե դա պայմանավորված է պահանջարկով, մենք պետք է որոշակի չափով միջամտենք», — ասել է նա երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով Հայաստանի 2025 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը։

 ԿԲ ղեկավարի խոսքով՝ ներկայումս գնաճի կառուցվածքում գերակշռում են առաջարկի գործոնները, սակայն կարգավորողը հաշվի է առնում հանգամանքների լայն շրջանակ։ Դրանց թվում նա նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռուսական տնտեսության վիճակը, Մերձավոր Արևելքի պատերազմը, էներգակիրների գների աճը, հետագա զարգացման հնարավոր սցենարները, գլոբալ ռեցեսիայի ռիսկերը, ֆիսկալ էքսպանսիան աշխարհում և ռիսկի պրեմիայի նվազումը Հայաստանում։

«Մեր ընդհանուր կարծիքը, մեծամասնության կարծիքը, հանգեց նրան, որ մենք առայժմ պետք է տոկոսադրույքը թողնենք անփոփոխ։ Առաջիկա նիստում, բնականաբար, նորից կքննարկենք այս հարցը», — ասել է Գալստյանը։

Մեկնաբանելով գնաճի արագացման և պարտքային բեռի հետ կապված հնարավոր ռիսկերը տնային տնտեսությունների համար՝ ԿԲ ղեկավարը նշել է, որ գնաճային սպասումները դեռևս չեն մատնանշում նման ռիսկեր։ Նրա խոսքով՝ դա վկայում է Կենտրոնական բանկի քաղաքականության հանդեպ վստահության մասին։

Համաձայն 2026 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ԿԲ հաշվետվության՝ Հայաստանում գնաճը 2026 թվականի արդյունքներով, կախված սցենարից, ակնկալվում է 4,4–3,3% սահմաններում։ 2027 թվականի կանխատեսումը կազմում է 3,5–3,1%, 2028 թվականի համար՝ 3,2–3,1%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img