Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Հայաստանի ԿԲ–ն անցած շաբաթվա ընթացքում NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-7–ը NASDAQ OMX Արմենիայում գործարք չի կատարել, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի առուվաճառքի արժութային բորսայական գործարքների համախառն ծավալը նոյեմբերի 24-28–ը կազմել է ընդամենը 3.5 մլն դոլար` նոյեմբերեի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցված  45.5 մլն դոլարի դիմաց։ Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով գործարքներ իրականացվել են միայն երկուշաբթի` 438,62 միջին կշռված փոխարժեքով, իսկ մյուս օրերին արժութային շուկայում պահանջարկը չի բավարարվել։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ, իսկ արդեն շաբաթվա վերջում աճել է 4.03 կետով և հասել մեկ դոլարի դիմաց 447.86 դրամի։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ կարգավորիչն արժութային շուկայում տարեսկզբից շուկայում վաճառել է մոտ 236,47 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Ակբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը   (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը՝ JICA-ն, մեկնարկում են համագործակցություն, որի արդյունքում Ակբա բանկը 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղի Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Հայաստանյան ընկերությունը ձեռք է բերում Goldman Sachs–ի «դուստր» ձեռնարկությունը

Goldman Sachs Bank-ի ակտիվները կազմում են 5,4 մլրդ ռուբլի, կապիտալը՝ 3,5 մլրդ ռուբլի, իսկ շահույթը 2024 թվականին կազմել է 551 մլն ռուբլի

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման հնարավորությունները սահմանափակ են․ Fitch

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից։ Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%

ՀՀ–ում դեկտեմբերին գրանցված 1,5% գնաճն ամենաբարձրն է 2023թ․–ի ապրիլից հետո․ ՀԲ

Հայաստանում դեկտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 1,5%, ինչն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img