ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014թ.-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ԱՊՊԱ գծով մոտ 8 916,2 մլն դրամի 45 827 փոխհատուցում են վճարել, ինչը 6,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում ԱՊՊԱ-ի գծով ամենաշատ փոխհատուցումները վճարել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը՝ 3 363,5 մլն դրամ: Մոտ 1 713,3 մլն դրամ են կազմել «Ինգո Արմենիա» ընկերության վճարները, իսկ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունն ավելի քան 1 061,3 մլն դրամի փոխհատուցում է վճարել:
Միաժամանակ «Ռեսո» ընկերության վճարների ծավալը կազմել է 1 054,6 մլն դրամ, «Սիլ Ինշուրանս»–ինը՝ 856,9 մլն դրամ, «Արմենիա Ինշուրանս»–ինը՝ մոտ 667,9 մլն դրամ, «Գարանտ Ինշուրանս»–ինը՝ 42,9 մլն դրամ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ-ի գծով փոխհատուցումների վճարների գումարը կազմել է մոտ 115,8 մլն դրամ:
Միայն նոյեմբերին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 732 մլն դրամ, իսկ հայտերի թիվը՝ 3 989: Նոյեմբերի ընթացքում փոխհատուցումների միջին վճարը կազմել է 195 093 դրամ:
2014 թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրված է 450 479 տրանսպորտային միջոց, ինչը 1 615 -ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից:
Բյուրոյի տվյալների համաձայն՝ փոխհատուցման վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար-նոյեմբերին գերազանցել է 45 683-ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 1 006: Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում է 115 483 հազար դրամի փոխհատուցում։
Միաժամանակ ապահովագրավճարների ծավալը հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 15,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,5 տոկոսով: Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն:
Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2014 թ.-ի հունվարի 1-ից:
Հանրապետության ապահովագրման շուկայի վերահսկողությունը 2006 թ.-ի հունվարի 1-ից իրականացնում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում է գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը (1 դոլարը` 456,17 դրամ):—0–