ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 17–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,09 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,26 դրամ։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 100 հազար դոլարի (ավելի քան 47,9 մլն դրամ) 1 գործարք։ Ֆոնդային բորսայում փետրվարի 18–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Փետրվարի 18–ին արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 479,48 դրամ, 1 եվրոյինը` 546,13 դրամ։ -0-