Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է կապիտալը համալրել 2015 թվականի ամռանը. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2015 թվականի ամռանը համալրել կապիտալը, «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն– տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Գուսևը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղում չի կանգնի. մենք ծրագրում ենք համալրել մեր կապիտալը։ Մեր բաժնետերերն արդեն այդ մասին որոշում են ընդունել, և այժմ տեխնիկական գործընթացներ են իրականացվում։ Կարծում եմ` կապիտալի ավելացումը տեղի կունենա այս տարվա ամռանը»,– ասել է Գուսևը։

Գուսևի խոսքով`  բանկը ծավալի մասին կխոսի ըստ փաստերի, իսկ միջոցների տեղաբաշխումը ժամանակի հարց է։ Նա ավելացրել է, որ հանրապետությունում բավականաչափ լավ նախագծեր կան։

ՀՀ ԿԲ–ն 2014թ.–ի դեկտեմբերի 30–ի նիստի ժամանակ որոշել է 2017թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` նախկին 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։

Գուսևը նշել է, որ մրցակցությունը դրական երևույթ է, նա ավելացրել է, որ նման ծավալի հավելյալ կապիտալի ներգրավումն ամեն դեպքում կփոխի բանկային համակարգը։

Նա կարծում է, որ կապիտալի ավելացումը դեռ մրցակցային առավելություն չի տալիս բանկին։ Նա նշել է, որ բանկային բիզնեսը, հատկապես մանրածախը, փոքր ձեռնարկությունների վարկավորումը, այնպես է կառուցված, որ հավելյալ կապիտալի ի հայտ գալը որևէ մեկին ավելի մրցունակ չի դարձնում շուկայի մյուս դերակատարների համեմատ։

«Հարկավոր է ներդրումներ կատարել տեխնոլոգիաների, թիմի, բիզնեսի զարգացման ռազմավարության, գործիքների մեջ, և դա ավելի բարդ է, քան պարզապես կապիտալ ավելացնելը։ Բանկերը պետք է ավելի տեխնոլոգիական լինեն, ավելի առաջատար իրենց գործառնությունների մեջ»,– նշել է նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Ակբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը   (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը՝ JICA-ն, մեկնարկում են համագործակցություն, որի արդյունքում Ակբա բանկը 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղի Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Հայաստանյան ընկերությունը ձեռք է բերում Goldman Sachs–ի «դուստր» ձեռնարկությունը

Goldman Sachs Bank-ի ակտիվները կազմում են 5,4 մլրդ ռուբլի, կապիտալը՝ 3,5 մլրդ ռուբլի, իսկ շահույթը 2024 թվականին կազմել է 551 մլն ռուբլի

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման հնարավորությունները սահմանափակ են․ Fitch

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից։ Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%

ՀՀ–ում դեկտեմբերին գրանցված 1,5% գնաճն ամենաբարձրն է 2023թ․–ի ապրիլից հետո․ ՀԲ

Հայաստանում դեկտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 1,5%, ինչն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img