Wed, 5 February
6.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Daily Archives: Mar 23, 2015

Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը. ֆինանսների նախարարություն

Հայաստանը մարտի 19–ին հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսեր, հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՏՄ–ի շրջանակում ընդհանուր արժույթի ներդրումը մեկ տարի էլ չի տևի. տնտեսագետ

ԵՏՄ–ի շրջանակում ընդհանուր արժույթի ներդրումը մեկ տարի էլ չի տևի, ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը երկուշաբթի ԵՏՄ–ում ընդհանուր արժույթի ներդրման թեմայով տեսակամրջի ընթացքում։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 23-ին նվազել է 0,55% –ով և կազմել 475,29 դրամ $1 համար

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով, մարտի 23-ի արդյունքներով, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0,55% և կազմել 475,29 դրամ $1 համար։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,65 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,71 դրամ

Մարտի 23-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 20–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,65 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 477,71 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի բանկերի եկամուտների համախառն ծավալը 2014թ. աճել է 17,4%-ով` հասնելով 603,7 մլրդ դրամի

Հայաստանի բանկային համակարգի եկամուտների համախառն ծավալը 2014թ. կազմել է 603,7 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով 17,4%-ով, հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկատուում, որտեղ ներկայացված են 2014թ. չորրորդ եռամսյակի արդյունքները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների 2014թ.–ի վարկանիշը` ըստ ակտիվների մեծության

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2014 թվականի արդյունքում Հայաստանի` ակտիվների մեծությամբ առավել խոշոր վարկային կազմակերպությունները։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներգրավեց 1.2 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն

Մարտի 20-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ի հիմնական բաժնետերերից Էդուարդ Սուքիասյանը 1.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարեց` որպես երկարաժամկետ ստորադաս փոխառություն, կապիտալի համալրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Green House» ջերմոցային համալիրի կառուցումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Ամերիաբանկի հետ համատեղ ֆինանսավորել է «Green House» ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի կառուցումը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 21-ին ՀՀ Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Հայկական բանկերը չեն կրճատել վարկավորման ծավալները, սակայն խստացրել են վարկերի տրամադրման պահանջները. ՀԲՄ նախագահ

Հայկական բանկերը չեն կրճատել սպառողական վարկավորման ծավալները, այլ միայն խստացրել են վարկերի տրամադրման պահանջները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 6,5 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 6,5 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,68 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։