Հայաստանի բանկերի եկամուտների համախառն ծավալը 2014թ. աճել է 17,4%-ով` հասնելով 603,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի եկամուտների համախառն ծավալը 2014թ. կազմել է 603,7 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում աճելով 17,4%-ով, հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի տեղեկատուում, որտեղ ներկայացված են 2014թ. չորրորդ եռամսյակի արդյունքները։

Տոկոսային եկամուտների հիմնական մասը (մոտ 84,7%) տնտեսության վարկավորման տոկոսներից է ստացվել։ Ոչ տոկոսային եկամուտների կառուցվածքում կոմիսիոն եկամուտները կազմում են 45,1%, իսկ արժութային գործառնությունների զուտ եկամուտները` 22,2%։

Հայաստանի բանկային համակարգի ծախսերի համախառն ծավալն անցյալ տարի կազմել է 574,1 մլրդ դրամ` աճելով 23,5%-ով 2013 թվականի նկատմամբ։

Հայաստանի ԿԲ տվյալների համաձայն` տոկոսային ծախսերի կառուցվածքում հիմնական մասը ժամկետային ավանդների տոկոսային ծախսերն են (57,1%) և առևտրային բանկերից ու ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների մասով ծախսերը (18,4%)։Միաժամանակ ոչ տոկոսային ծախսերի կառուցվածքում հիմնական մասը (48,8%) աշխատակիցների աշխատավարձերն են և դրան հավասարեցված միջոցները։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և Համահայկական բանկը։ Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները 2014 թվականին կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (աճը` 16,1%), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (աճը` 18,3%), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ  (աճը` 4,2%), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (աճը` 21,2%), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (անկում` 41,3%) ($1 – 478,36 դրամ է)։ —0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img