ԵՏՄ–ի շրջանակում ընդհանուր արժույթի ներդրումը մեկ տարի էլ չի տևի. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ի շրջանակում ընդհանուր արժույթի ներդրումը մեկ տարի էլ չի տևի, ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը երկուշաբթի ԵՏՄ–ում ընդհանուր արժույթի ներդրման թեմայով տեսակամրջի ընթացքում։

Աստանայում մարտի 20–ին Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համար ժամանակն է անցնել արժութային միության ստեղծման մասին բանակցություններին։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովի խոսքով` ԵՏՄ–ի շրջանակում արժութային միություն կարելի է ստեղծել աստիճանաբար, սկզբնական փուլում դրանում կարող են ընդգրկվել միավորման ոչ բոլոր երկրները։

Մանասերյանի խոսքով` նախատեսվում է, որ միասնական արժույթը կներդրվի 20 տարվա ընթացքում, այժմ գերակշռում են քաղաքական գործընթացները, և ժամկետները կերկարացվեն։

«Սակայն տնտեսությունն ընդունակ չէ մարսել այդ քաղաքական հաղորդագրությունները։ Այսօր այդ հարցը չի կարող լուծվել, այն առայժմ պետք է միայն գնահատել և կշռադատել։ Ժամանակ է պետք, և ոչ 2-3 տարի, այլ ավելի երկարատև ժամանակահատվածներ»,– ասաց Մանասերյանը։

Նա նշեց, որ ընդհանուր արժույթի ներդրմանը պետք է նախորդի ֆիսկալային, հարկային և տնտեսական քաղաքականության այլ ուղղությունների համաժամանակեցումը, ինչը դեռ չի կատարվել։

«Անհրաժեշտ է անցնել ինտեգրման որոշակի ուղի, իսկ դա առայժմ քաղաքական որոշում է, որն անհրաժեշտ է ընկալել որպես գործընթացի սկիզբ, բայց չարժե արագացնել իրադարձությունները»,– ասաց Մանասերյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը կարող է ԵՏՄ շրջանակում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման փորձի ներկայացման պիոներ և առաջատար լինել։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանն իր հերթին նշեց, որ տնտեսական ընդհանուր միջավայր ձևավորելիս անհրաժեշտ է ընդհանուր արժույթի ներդրում, այլ կերպ միջավայրը չի կարող արդյունավետ և ռացիոնալ գործել։

Սակայն, ըստ նրա, քաղաքական գործիչներն այդ հարցում շատ են շտապել, քանի որ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թե որքանով ԵՏՄ–ն իսկապես հաջող կզարգանա, առավել ևս, որ կա ԵՄ–ի կայացման փորձը, որտեղ 40 տարվա ընթացքում ստեղծվել է ընդհանուր արժույթ արդեն բավականին բարձր բազմադարյա տնտեսական ինտեգրման, ընդհանուր տնտեսական մշակույթի, տնտեսվարման ընդհանուր սկզբունքների, տնտեսության համաչափ զարգացման հենքի վրա։

Նա միաժամանակ նշեց, որ ԵՄ–ում ընդհանուր արժույթի ներդրումից հետո բոլոր երկրներում ծագել են խնդիրներ, որոնք պահպանվում են մինչ օրս։ Միասնական արժույթի արդյունավետությունն ու ռացիոնալ կիրառումը, փորձագետի խոսքով, կապված է տնտեսական այլ կառույցների ստեղծման հետ, այդ թվում` ֆիսկալային և դրամային, և անհրաժեշտ է հասցնել բոլոր մյուս տնտեսությունները բոլոր առումներով նույն մակարդակի, ինչը գոյություն չունի ԵՏՄ երկրների շրջանում։

«Ես դեմ չեմ, որ Հայաստանը դառնա ուժեղ և խոշոր միության մի մաս և անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի ինքնուրույն հրաժարվել հայկական դրամից, որի կայացման համար շատ բան է արել, եթե նոր արժույթը ներկայացնի նոր, առողջ, զարգացած միջավայր։ Ցավոք, այս պահին դա այդ ուղին չէ»,– ասաց Ասատրյանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img