ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել 17 132,07 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,3 տոկոսով կամ 52,22 դրամով։
Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել 18 621,81 դրամ` նվազելով 0,3 տոկոսով կամ 56,76 դրամով։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 244,62 դրամ (4,24 դրամի աճ), բացթողնման գին` 265,89 դրամ (4,64 դրամի աճ), պլատին` գնման գին` 16 332,78 դրամ (19,26 դրամի աճ), բացթողնման գինը` 17 753,02 դրամ (20,93 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 11 049,55 դրամ (163,77 դրամի նվազում), բացթողնման գին` 12010,38 դրամ (178,02 դրամի նվազում)։ ($1 – 479,9 դրամ)։ -0-