ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 27–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն աճել է 0,1 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,5 դրամ։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1,65 մլն դոլարի (շուրջ 791,2 մլրդ. դրամ) 10 գործարք։Ֆոնդային բորսայում մայիսի 27–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Մայիսի 27–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 479,33 դրամ, 1 եվրոյինը` 522,52 դրամ։ -0-