ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 25–ից 29–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների համախառն ծավալը կազմել է 5,65 մլն դոլար` մայիսի 18–ից 22–ի ընթացքում գրանցված 5,55 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
Միաժամանակ նշված ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 480,12 դրամ փոխարժեքով, իսկ եվրոյով և ռուբլով գործարքներ չեն իրականացվել։
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է (1 դոլարը`478,54 դրամ)։-0-