Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 25, 2015

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շվեյցարիա

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Շվեյցարիա, որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 85-րդ ժողովին, հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,09կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,65 դրամ

Հունիսի 25–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.09 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 472,65 դրամ։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 25–ին նվազել է 0,11%–ով և 1 դոլարի դիմաց կազմել 473 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 25–ին, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,11 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 473 դրամ։

Հայաստանի ԿԲ–ը կոչ է անում քաղաքացիներին չհավատալ բանկերի լիցենզիաները կասեցնելու մասին կեղծ լուրերին

Հայաստանի Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին կատարել իրենց պարտականությունները բանկերի առաջ և չհավատալ լիցենզիաները կասեցնելու մասին կեղծ լուրերին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է օժանդակել սահմանափակ կարողություններով երեխաներին

Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվությանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել, մասնավորապես, օժանդակել սահմանափակ կարողություններով երեխաներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ–ն և ՉԺՀ–ն հասել են առաջընթացի յուանի փոխարժեքի հարցում, կարծում է Ջեյկոբ Լյուն

Ամերիկան և Չինաստանը հասել են «անհավանական առաջընթացի» յուանի փոխարժեքի հարցում Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ջեյկոբ Լյուն, հաղորդում է Փրայմը։

Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

Մոսկվայում կանխել են կազմակերպված խմբի գործունեությունը, որի մասնակիցներին կասկածում են անօրինական ֆինանսական գործառնություններ կատարելու մեջ։ Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիային հակազդելու գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

Եվրախումբը Հունաստանի հետ համաձայնության չի եկել

Եվրախմբի հատուկ նիստում Հունաստանն ու վարկատուները չեն կարողացել համաձայնության գալ, հայտնում է Банки.ру–ն։