ՎՏԲ–Հայաստան Բանկը շարունակում է օժանդակել սահմանափակ կարողություններով երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվությանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել, մասնավորապես, օժանդակել սահմանափակ կարողություններով երեխաներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դրանցից մեկը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ 9 տարեկան Արտակ և Արսեն զույգ եղբայրներին աջակցությունն է»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին հանդիպումը եղբայրներին կայացավ 2014թ.-ի ամռանը Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մանկական ներառական ճամբարի բացմանը: Ավելի ուշ բանկն արձագանքեց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ննախագահ Նարինե Մանուկյանի կոչին` օգնել զույգ եղբայրներին:

Նրանց բարեհաջող վիրահատեցին Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում, որից հետո նրանք աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի: Վերականգնողական ողջ ընթացքում բանկը երեխաների կողքին է և ապահովում է նրանց անհրաժեշտ ամեն ինչով:

Իր բարեգործական գործունեությունում ՎՏԲ-ն հիմնվում է կարիքավորներին հասցեագրված օգնություն ցուցաբերելու վրա` նախապատվությունը տալով մանկական հաստատություններին: 2012թ.-ից բանկն ամենամյա աջակցություն էր ցուցաբերում Ստեփանավանում գտնվող «Էլեն» հանգստյան տանը: Ճամբարը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով Բանկն իրականացրել է հանգստյան տան վերանորոգումը, բարեկարգել քոթեջներն ու հանգստյան տան տարածքը` հաշմանդամի սայլակներով երեխաների տեղաշարժը պարզեցնելու համար, կազմակերպում է տոնական միջոցառումներ  երեխաների համար:

Բանկի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են երեխաների համար անցկացվող բարեգործական դրամահավաքին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառումներ է կազմակերպում նաև օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև Գավառի մանկատան  երեխաների համար: Այս տարի բանկը սահմանափակ կարողություններով երեխաների համար հարմարեցված ժամանցային կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոն էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img