ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հունիսի 13–ին տեղաբաշխել է 1 մլրդ 500 մլն դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT39133176 սերիայի պարտատոմսեր` 39 շաբաթ մարման ժամկետով։
Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 611 մլն դրամ, որից 2 մլրդ 414 միլիոն դրամը` մրցակցային։
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.6402 տոկոս` 9.7937 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 1 397 812 959 դրամ ($1 – 478,55 դրամ): –0–