ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 11–ին տեղաբաշխել է 1 մլրդ դրամի կարճաժամկետ պետական պարտատոմսեր։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT52107172 սերիայի պարտատոմսեր` 52 շաբաթ մարման ժամկետով։
Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 288 մլն դրամ, որից 2 մլրդ 959 միլիոն դրամը` մրցակցային։
Աճուրդին մասնակցել է 6 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.6726 տոկոս` 9.8800 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 910 912 319 դրամ ($1 – 476,74 դրամ): –0–