ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը և փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝ խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:
«Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի: «ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ: 2-րդ տեղը գրավեց ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ: 3-րդ տեղը գրավեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Փակման արարողությունը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, որին ելույթ ունեցավ ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:
Թիմերին աջակցելու եկել էին ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:
Սպորտային այս տոնը ավարտվեց հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:
«Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին հետևյալ թիմերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, պաշտպանության նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, Ոստիկանություն, սփյուռքի նախարարություն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, ֆինանսների նախարարություն», – նշում են բանկից:-0-
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-