ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և ՀՀ կառավարությունը քննարկել են «կանխարգելիչ» ֆինանսավորման ծրագիրը, հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին:
«Մենք ժամանել ենք այստեղ կառավարության առաջարկով, որպեսզի քննարկենք հերթական ծրագիրը, որը կոչվում է «կանխարգելիչ», – հայտնեց նա լրագրողների հետ զրույցում:
Ըստ նրա, ներկա պահին, ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտություն չկա, սակայն այս ծրագրում ամրագրված պայմանավորվածությունների շրջանակում անհրաժեշտության դեպքում կառավարությանը կարող են տրամադրվել ֆինանսական միջոցներ:
Ըստ Սամիեի, այս ծրագրի նպատակն է, առաջին հերթին, արտաքին տնտեսական ցնցումներից ապահովագրական գործիք տրամադրել:
«Երկրորդը, տնտեսական աճի արձանագրման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում կառավարության ջանքերի աջակցում», – ասաց Սամիեին:
Նա նշեց, որ այդ ծրագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչարարության մակարդակով, և հաստատման համար այն պետք է ներկայացվի ԱՄՀ-ի Կառավարման խորհրդին:-0-