ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) համատեղ առաքելության հետ, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին։
Կողմերը կարևորել են կապիտալի շուկայի զարգացմանը միտված նախաձեռնությունների շարունակական իրականացումը։
Ասիական զարգացման բանկի մասին
Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ իր համագործակցության սկզբից՝ 2005թ․–ից, երկրի տնտեսության մեջ կատարել է 1,9մլն դոլարի ներդրում։ ԱԶԲ–ն նպատակաուղղված է բարգավաճմանը, ներառականությանն ու կայունությանը Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ միաժամանակ գործադրելով հետևողական ջանքեր, որոնք ուղղված են ծայրահեղ աղքատության վերացմանը։ ԱԶԲ–ն հիմնադրվել է 1966թ․–ին, կառույցում ներառված է 68 անդամ երկիր, որոնցից 49–ը՝ այդ տարածաշրջանից։региона.
Զարգացման ֆրանսիական գործակալության մասին
AFD գործակալությունը (Agence Française de Developpement) Հայաստանում ներկա է 2013 թվականից՝ մասնակցելով նախագծերի, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարին, արդար և ներառական անցմանը։ Կազմակերպությունը գործում է բնական ռեսուրսների կայուն կառավարման և պահպանման ոլորտում (ոռոգում, անտառներ), քաղաքային ենթակառուցվածքներում (տրանսպորտ, ջրամատակարարում, թափոնների կառավարում, աղտոտման վերահսկում), էներգետիկ անցման ոլորտում (էներգիայի վերականգնվող աղբյուրներ, էներգաարդյունավետություն և էներգետիկ ոլորտի բարեփոխումներ), պետական ֆինանսների կառավարման ոլորտում։