Երեք նոր բանկ՝ Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայում կմասնատվեն Լոնդոնի երկու ֆինանսական հսկաները՝ «Լլոյդս» բանկային խումբն ու Շոտլանդիայի թագավորական բանկը:

Միաժամանակ նախատեսվում է ստեղծել երեք նոր բանկ պետության կողմից վերահսկվող այդ երկու վարկային հաստատությունների ակտիվների մի մասի վաճառքի և «Նոզերն ռոք» սնանկացած բանկի վերակազմավորման հաշվին:
Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ալիսթեր Դառլինգը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Սանդի թելեգրաֆ» թերթին:

Ճգնաժամի ժամանակաշրջանում պետական բազմամիլիարդ աջակցություն ստացած բանկերը բանկային հատվածի ծրագրվող վերակազմավորման ընթացքում պետք է հրաժեշտ տան իրենց ակտիվների մի մասին՝ հօգուտ ֆինանսական շուկայի նոր խաղացողների:
Մեծ Բրիտանիայում արդեն գործող բանկերը չեն կարող դրանց ձեռքբերման հայտ ներկայացնել:
Այս միջոցառումներն ուղղված են երկրի բանկային ոլորտում մրցակցության բարձրացմանը, և Եվրահանձնաժողովը պնդում է, որպեսզի դրանք անցկացվեն: Թերթը նշում է, որ այստեղ գնորդի կարգավիճակում կարող են հանդես գալ «Տեսկո» բրիտանական խոշորագույն անշարժ գույքի գործակալությունը, «Վըրջին մանի» ֆինանսական ընկերությունը, ինչպես նաև Ավստրալիայի ազգային բանկը: Որոշ տվյալներով՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում կարող է վաճառվել շուրջ 700 բանկային մասնաճյուղ:

Այժմ շարունակվում են բանակցություններն այն մասին, թե երեք բանկերի կոնկրետ որ ակտիվներն են վաճառվելու: Միաժամանակ «Լլոյդս» խումբը, ամենայն հավանականությամբ, կզրկվի Շոտլանդիայում, Չելթմենում և Գլոչեսթերում գտնվող «Լլոյդս Տի-էս-բի» ստորաբաժանումներից և «Ինթելիջենթ ֆինանս» ինտերնետ-բանկից:
Ինչպես ակնկալվում է, Շոտլանդիայի թագավորական բանկը վաճառքի կհանի Անգլիայում գտնվող իր մասնաճյուղերը, «ՆեթՈւեսթ» շոտլանդական մասնաճյուղերը, ինչպես նաև իր ապահովագրական կառույցները՝ «Դայրեքթ լայնը», «Չերչիլը» և «Գրին Ֆլեգը»:

Վերակազմավորման արդյունքում հայտնված երեք «նորաստեղծ բանկերն» արդեն գոյություն ունեցել են Լոնդոնում, նշում է հրատարակությունը: Այսպես, ողջ երկրում կվերաստեղծվեն «Թի-էս-բի» բանկի մասնաճյուղերը, որն ավելի վաղ ձեռք էր բերել «Լլոյդս» խումբը:

Շոտլանդիայի թագավորական բանկի ցանցից կձևավորվի «Ուիլյամս-ընդ-Գլինս» բանկը, որը գործել է 1990-80 թթ.-ին: Այժմ «Նորդերն ռոքի» դեպոզիտները, հիփոթեքն ու մասնաճյուղերը, որոնք այժմ ամբողջովին վերահսկում է պետությունը, կփոխանցվեն «Բանկ-Կո»-ին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img