Ճգնաժամը գլխիվայր շուռ տվեց Հայաստանի կայուն զարգացումը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ճգնաժամը ամենաքիչը ժամանակավորապես գլխիվայր շուռ տվեց վերջին տասը տարվա ընթացքում ձեռք բերված կայուն զարգացումն ու աղքատության հաղթահարման գործընթացները, հայտարարեց Համաշխարհային բանկի սոցիալական ապահովության ոլորտի ավագ տնտեսագետ Լիրի Էրսադոն:

«Մտահոգություն պետք է առաջացնի ոչ միայն աղքատության աճը, այլև Հայաստանի բնակչության մեկ քառորդի համար աղքատության ազդեցության դադարեցման բաց թողնված հնարավորությունը», – ասաց նա երեքշաբթի ՀԲ-ի «Հայաստան. Աղքատությունը և համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները» նախնական ուսումնասիրության շնորհանդեսի ընթացքում:

Հետազոտության համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 2,8 տոկոսային կետով՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ և հասել 28,4%-ի՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի 25,6% դիմաց: Միաժամանակ ծայրահեղ աղքատության մակարդակը գրեթե կրկնապատկվել է՝ 2008թ. երկրորդ եռամսյակի 3,6 %-ից ավելանալով մինչև 6,9 %՝ 2009թ. երկրորդ եռամսյակում:

Էրսադոն նշեց, որ ցանկալի կլիներ ապահովել և էլ ավելի ամրապնդել արդեն իրագործվող միջոցառումները, որոնք ուղղված են աղքատության և ծայրահեղ աղքատության եզրին հայտնված մարդկանց մեծ թվի կարիքների արձագանքմանը:

Միաժամանակ նա ընդգծեց, որ կան հիմնարար պատճառներ սոցիալական ապահովման և աղքատ բնակչությանն աջակցելու ոլորտում հասցեական ծրագրերի ֆինանսավորման ավելացման, այլ ոչ թե կրճատման համար:

«Աղքատների գոյության համար աղբյուրների ստեղծման այլ ծրագրերը, ինչպիսիք են զբաղվածության խթանմանն ուղղված պետական ներդրումները, որոնք կարճաժամկետ կամ միջնաժամկետ ասպեկտում բարձրացնում են արդյունավետությունն ու կապիտալ են ապահովում, ունեն կենսական կարևոր նշանակություն», – ընդգծեց նա:

Հայաստանի 2009 թ. պետբյուջեում պետական նպաստների վճարման համար նախատեսված է 39,2 միլիարդ դրամ, ինչը 21 տոկոսով գերազանցում է 2008 թ.-ի ցուցանիշը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img