Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․   Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ։ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է համապատասխան «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը»։

«Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք (80 միլիոն եվրո) ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես 290 միլիոն դոլարի (250 միլիոն եվրո)»,- նշված է ՀԲ հաղորդագրության մեջ։

«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Նրա խոսքով՝ անցումը դեպի ավելի դիվերսիֆիկացված և կայուն տնտեսություն պայմաններ կստեղծի աճի համար, որը շահավետ կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար։

«Հայաստանում տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» նախատեսում է աջակցություն բազմաոլորտ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության ամրապնդմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորող համակարգի դիմակայունության բարձրացմանը։

Այն ներառում է երկու հիմնական ուղղություն։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։

 Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական ​​բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։

Համաշխարհային բանկում հայտարարել են զարգացման ճանապարհին Հայաստանին հետագայում ևս աջակցելու մտադրության մասին, որն ուղղված է աղքատության նվազեցմանը՝ պահպանելով բնապահպանական կայունությունը։

1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլար, ներառյալ ներդրումային վարկավորման ընթացիկ պորտֆելը՝ մոտ 420 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև դրամաշնորհներ, վերլուծական և տեխնիկական աջակցություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), հավատարմագրային հիմնադրամների և Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից, որի դոնորը Հայաստանը դարձել է 2023 թվականին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img