«ԻՆԳՈ Արմենիայի» եկամուտն ինը ամիսների ընթացքում գերազանցել է 396 միլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եկամուտը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 396,3 միլիոն դրամ, ինչը 50 տոկոսով ավելի է 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«2009 թ.-ի ինը ամիսների ընթացքում պարգևատրումների հավաքագրումը կազմել է 1 միլիարդ 241 միլիոն դրամ, իսկ եկամուտը հասել է 396,3 միլիոն դրամի: Այսպիսով՝ ընկերությունը հավաքել է ապահովագրական պարգևներ 20 տոկոսով պակաս, քան 2008 թ.-ին, սակայն միաժամանակ մեր եկամուտն ավելացել է 50 տոկոսով:

Դա բացատրվում է 2009 թ.-ի առաջին եռամսյակում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի տատանմամբ», – տեղեկացրեց Ալթունյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ չնայած եկամտաբերության տեսակետից ընկերությունը որոշակի շահ ունեցավ, սակայն բիզնեսի զարգացման տեսակետից, ինչպես և ողջ աշխարհը, պարտվեց:

Չնայած դրան, ինչպես կարծում է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության տնօրենը, ընկերությունը աճի լավ հնարավորություններ է պահպանել, որը կսկսվի ռեցեսիայի ավարտից հետո:

Ալթունյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությունը հանգեցրեց ապահովագրական պարգևների ծավալի կրճատման: Այսպես, 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում հավաքվել է 1,241 միլիարդ դրամ՝ 2008 թ.-ի 9 ամիսների 1,5 միլիարդ դրամի համեմատ:

Միաժամանակ, նրա խոսքերով, ինչպես բոլոր շուկայական ընկերություններում, որոնք քեմփթիվային չեն (ապահովագրական ընկերություններ, որոնք հիմնադրվում են խոշոր արդյունաբերական և կոմերցիոն կոնցեռնների կողմից՝ նրանց պատկանող բոլոր կամ մասնակի ռիսկերի ապահովագրման նպատակով) և կապված չեն միևնույն բիզնեսի հետ, «ԻՆԳՈ-Արմենիայի» մոտ զգալիորեն ավելացել են նաև ապահովագրական վճարումները՝ 2009 թ.-ի ինը ամիսների ընթացքում հասնելով մինչև 349,9 միլիար դրամի՝ 2008 թ.-ի ինը ամիսների 312 միլիոն դրամի համեմատ:

Ալթունյանն ասաց, որ այժմ ընկերությունը զբաղված է ապագա ծրագրերով. բացվում են նոր ստորաբաժանումներ, վերականգնվող շուկայի պայմաններում մշակվում են հետճգնաժամային միջոցառումների ծրագրեր, առավելագույն ջանքեր են ուղղվում հաճախորդների սպասարկան զարգացմանը և ֆիզիկական անձանց համար վաճառքների ավելացմանը:

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին՝ որպես «Էֆես» ապահովագրական ընկերություն։ Ընկերության բաժնետոմսերի հիմնական փաթեթը 2003թ.-ին ձեռք է բերել ռուսական «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ» Ապահովագրական ԲԲԸ-ն, որից հետո ընկերությունը վերանվանվել է «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ։

30.09 2009թ. դրությամբ «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանետոմսերի 75%-ը պատկանում է «ԻՆԳՈՍՍՏՐԱԽ»-ին, իսկ 25%-ը՝ Լևոն Ալթունյանին (Հայաստան): ($1-386,19 դրամ).–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img