Moody’s-ը անփոփոխ է թողել Հայէկոնոմբանկի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը 2009 թ.-ին նախորդ` 2008 թ.-ի նման անփոփոխ է թողել Հայէկոնոմբանկին շնորհված վարկանիշը՝ ֆինանսական կայունության D- և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների երկարաժամկետ ռեյտինգները` մինչև Ba3, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունից:

«Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` ՀՀ տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման տեմպերի վրա ունեցած բացասական ազդեցությանը, երկրորդ տարին անընդմեջ` 2008 և 2009թ.թ., Moody’s Investors Service ընկերությունն անփոփոխ է թողնում իր կողմից Հայէկոնոմբանկին շնորհված ռեյտինգները, ինչը վկայում է շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի գործունեության հիմնական ցուցանիշների հաստատուն աճի մասին», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ մասնավորապես, 2009 թ.-ի սկզբի համեմատ աճել են` հաճախորդների քանակը` 20.9 հազարով, իսկ պլաստիկ քարտերի քանակը` 11.8 հազարով: Ֆիզիկական անձանց ավանդներն ավելացել են 1.0 մլրդ դրամով, իրավաբանական անձանց դեպոզիտները` 0.8 մլրդ դրամով:

Վարկերի ծավալներն ավելացել են 1.1 մլրդ դրամով, իսկ ցպահանջ ավանդները` 3.3 մլրդ դրամով: Հատկանշական է նաև այն փաստը, որ ֆինանսական կայունության վարկանիշեր Moody’s Investors Service միջազգային վարկանիշային ընկերության կողմից առ այսօր ստացել են աշխարհի մոտ 1000 լավագույն բանկեր, և Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկերից առաջինն է ներառվել է այդ ցուցակում:

Հայէկոնոմբանկը 2006թ. դիմել էր աշխարհահռչակ Moody’s Investors Service ընկերությանը` միջազգային ճանաչում ունեցող վարկանիշեր ստանալու համար: Արդյունքում Moody’s Investors Service միջազգային վարկանիշային ընկերությունը 2007թ.-ի փետրվարի 21-ին Հայէկոնոմբանկին շնորհել էր ֆինանսական կայունության E+ և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշեր:

2007թ.-ի ապրիլի 24-ին ընկերությունը բարձրացրել է վարկանիշերը` ֆինանսական կայունության ռեյտինգը մինչև D-, իսկ ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների երկարաժամկետ ռեյտինգները` մինչև Ba3:

2009թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 53 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.0 մլրդ դրամ:

Նոյեմբերին Գյումրի քաղաքում հաջողությամբ գործարկվեց «Շիրակ» մասնաճյուղը` Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մասնաճյուղերի քանակը հասցնելով 35-ի:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img