Արարատբանկի առաջին էմիսիաների շրջանառությունը բորսայում գերազանցել է 700 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի առաջին երկու էմիսիաների շրջանառությունը NASDAQ OMX Արմենիա բորսայում գերազանցել է 700 մլն դրամը, ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը:

«Առաջին անգամ պարտատոմսերի էմիսիա Արարատբանկն իրականացրել է 2007 թ.-ի փետրվարին՝ նույնպես 250 մլն դրամի, իսկ երկրորդ էմիսիան կայացավ 2008 թ.-ի հունիսին, ընդ որում դրա ծավալը աննախադեպ էր Հայաստանի բանկային համակարգի համար և կազմեց 400 մլն դրամ»,- ասաց նա երկուշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում 250 մլն դրամ ծավալով պարտատոմսերի երրորդ էմիսիայի շնորհանդեսի ժամանակ:

Ընդ որում Հարությունյանը հավելեց, որ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն բանկի հանդեպ վստահությամբ, այլև անցյալ տարիներին գրանցված նրա ցուցանիշների նկատմամբ վստահությամբ:

«Մասնավորապես, 2009 թ.-ին Արարատբանկի ցուցանիշների միջին միջին աճը գերազանցել է 30 տոկոսը, այդ թվում՝ ակտիվների և վարկային ներդրումների գծով»,- ասաց նա:

Արարատբանկը ձևավորվել է 02.09.1991-ին: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: «Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «NASDAQ OMX Արմենիայի» անդամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը նախնական տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 29 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 21,3 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 7,5 միլիարդ դրամ, եկամուտը կազմել է 454,3 միլիոն դրամ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img