ՀՀ տնտեսությունը 2010 թ. կարող է դիմակայել նոր մարտահրավերներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է 2010 թ.-ին դիմակայել նոր մարտահրավերների, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանը բավականին լուրջ ռեսուրսներ ունի՝ 2010 թ.-ին կայուն մակրոտնտեսական իրավիճակ ապահովելու համար, և մենք պատրաստ ենք դիմակայել նոր մարտահրավերներին», – ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը:

Նրա գնահատականների համաձայն՝ դա բարենպաստ պայմաններ կստեղծի ներդրողների և քաղաքացիների համար, ովքեր համոզված կլինեն պետության կողմից բոլոր պարտավորությունների կատարման հարցում:

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը 2009 թվականը ավարտում է 80 միլիոն դրամ ազատ մնացորդով, ինչպես նաև կայունացնող հիմնադրամում կուտակված 54 միլիարդ դրամով:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 2010 թ.-ին ևս 100 միլիոն եվրո Հայաստանին մտադիր է տրամադրել ԵՄ-ն: «Նման լուրջ լրացուցիչ ռեսուրսները կօգնեն 2010 թ.-ին ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը», – ասաց նա:

ՀՀ կառավարության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանի մակրոտնտեսական քաղաքականությունը թույլ է տալիս հանրապետությանը դոնորներից լրացուցիչ օգնության հույս ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի դրական հեղինակությունը որպես վճարունակ երկրի և կայուն գործընկերոջ, որը վայելում է միջազգային կառույցների վստահությունը (1դոլարը 376,92 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img