Տնտեսության վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու քայլեր է ձեռնարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2009 թվականին անհրաժեշտ համալիր միջացառումներ է ձեռնարկել տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու և չեզոքացնելու, ինչպես նաև հնարավոր սոցիալական լարվածությունը կանխարգելելու նպատակով։

Այս մասին ասվում է չորեքշաբթի Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից երկրի կառավարությանը ներկայացված հաշվետվության մեջ։

Մասնավորապես, նախարարության տվյալներով, մոբիլիզացվել են գործընկեր դոնոր կազմակերպությունների ռեսուրսները։ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, ինչպես նաև ձևավորվել է քաղաքականությունների աջակցության 60 մլն ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսով փաթեթը։

«ԱՄՀ-ի հետ կառուցողական և հետևողական համագործակցությունը հնարավորություն տվեց տնտեսության մեջ ներգրավել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար միջոցներ՝ դրանով թույլ չտալով հանրապետությունում հակաբյուջետային և դրամավարկային ցնցումներ։

Զարգացման ասիական բանկի հետ հիմք դրվեց լայնածավալ համագործակցության, որի արդյունքում 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն ցուցաբերվեց աղետի գոտու վերականգնման, բյուջեի սոցիալական ծրագրերի իրականացման համար»,- ասվում է Էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունում։

Եվրամիության հետ շարունակական համագործակցության արդյունքում, ինչպես նշում է նախարարությունը, հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար բյուջետային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ 2009 թվականին Հայաստանում մեկնարկեց նաև աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիր՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի փուլային իրականացման համար ԱԶԲ-ն 500 մլն ԱՄՆ դոլարի պարտավորություն ստանձնեց, այդ թվում՝ 60 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ ռեսուրս տրամադրելով առաջին փուլի իրականացման համար։

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ինչպես նշվում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներում, գործուն աջակցություն ցուցաբերվեց էկոնոմիկայի իրական հատվածին, մասնավորապես, 300 մլն դրամ գերազանցող ներդրումներ ունեցող ընկերությունների ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարով։ Մասնավոր հատվածի ներկայացրած բիզնես ծրագրերի քննարկման և աջակցության ձևաչափի որոշման համար ստեղծված Օպերատիվ շտաբում դիտարկվել են մոտ 300 բիզնես ծրագրեր, որոնցից դրական ընթացք են ստացել 14,1 միլիարդ դրամ արժողությամբ 24 նախագծեր։

2009 թվականին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության այլ նվաճումների թվում են, մասնավորապես, Ա.Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքները, խորհրդաժողովների և համաժողովների անցկացումը, Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությունը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2010 թվականին գերատեսչությունը մտադիր է ուշադրությունը սևեռել, մասնավորապես, գիտակրթական լաբորատորիաների ստեղծման ծրագրերին, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացմանը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տնտեսական ազատ գոտու ստեղծման նախագծի մեկնարկին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img